Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ մարդկանց տանես Երևանի փողոցներով էքսկուրսիաների, ասես՝ հիմա չէ, աշնանը կանենք իշխանափոխություն, սխալ է». Նարեկ Բաբայան

Մարտ 30,2017 15:37

ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուզաննա Առաքելյանի համոզմամբ, ժողովրդի մի ստվար զանգվածի արդեն չի հետաքրքրում ընտրակաշառքը, դրանով չեն կատարելու իրենց ընտրությունը: Նա այսօր «Հենարան» ակումբում նաեւ հպարտացավ, որ այս ընտրություններին բավականին մեծացել է ՀՅԴ-ի ընտրազանգվածը:

«Մենք ունենք մեր կայուն ընտրազանգվածը, հիմնականում մտավորական մասսան է Դաշնակցության կողմից: Կարծում եմ, որ սա պայմանավորված է նրանով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական առաջարկողն էինք և դրանով էր նաև պայմանավորված, որ մենք իշխանության հետ համագործակցության պայմանագիր կնքեցինք»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Բաբայանն էլ մտահոգություն հատնեց, որ վարկանիշային ընտրակարգը թույլ չի տալիս ընտրությունները քաղաքական լինել:

Պարոն Բաբայանի խոսքով, հետընտրական գործընթացներ կլինեն, եթե կեղծիքներ լինեն, ու փաստված, որոնց արդյունքում ակնհայտ կլինի՝ իրենց հաղթանակը. «Բայց դուրս գալ փողոց միայն նրա համար, որ դուրս ես եկել փողոց, նրա համար, որ մարդկանց տանես Երևանի փողոցներով էքսկուրսիաների, ասել, որ լավ հիմա չէ, աշնանը կանենք իշխանափոխություն, սխալ է»:

Նարեկ Բաբայանը նաեւ հիշեցրեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի ու չեն կիսի ՀՀԿ-ի հետ բոլոր հանցագործությունները:

Ռուզաննա Առաքելյանն էլ ասաց՝ իրենց համար իշխանություն կամ ընդդիմություն լինելն ինքնանպատակ չէ. «Ես չգիտեմ մի ընդդիմադիր ուժ, որ այնքան գործ անի, ինչքան «Դաշնակցությունն» է արել, երբ իշխանություն է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031