Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք ստվերային մագնատների ականջներից բռնած բերենք հարկային դաշտ» (Տեսանյութ). «Ա1+»

Մարտ 30,2017 15:42

Քաղաքական ուժերի գերակշիռ մասը նախընտրական ծրագրերը կազմելիս չեն խուսափել պոպուլիստական խոստումներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ ծրագրերում բազմաթիվ դրույթներ են ներառված, սոսկ քվեներ շահելու համար եւ հստակեցված չեն, թե ինչպես են դրանք իրագործվելու։ «Մասնավորապես, ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի, ստվերի կրճատման մասին խոսք կա, սակայն որեւէ մեկում հստակեցված չէ, թե ինչպես պայքարել ստվերային տնտեսության դեմ, ինչպես տնտեսվարողին բերել հարկման դաշտ։ Փոխարենը ծրագրերի գերակշիռ մասում առաջարկվում է հարկային արտոնություններ տալ ՓՄՁ-ին կամ առհասարակ ազատել հարկերից։ Եթե այդ ուժերը հրաժարվում են հարկեր հավաքելուց, ապա ինչպես են այդ ուժերը պատրաստվում բարձրացնել կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը։ Այս կապը չկա»։

Անդրադառնալով ներդրումների ներգրավման դրույթին, նա նշեց, որ որոշ ուժեր թվեր են հրապարակում՝ թե մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ են պատրաստվում ներգրավել, սակայն խոսք անգամ չկա, թե որ ոլորտներում եւ ճյուղերում են պատրաստվում այդ ներդրումները ներգրավել եւ ինչ առաջնահերթություններ են պատրաստվում դրանցով լուծել։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես ենք մենք պատրաստվում ներդրումներ ներգրավել դրսից, այն դեպքում, երբ մեր երկրում ներքին ներդրումներ չեն կատարվում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031