Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւին հարցրեք՝ նա դրանց կո՞ղմ է». Մելքումյանը՝ Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Մարտ 30,2017 15:56

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը դեմ է Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքներում» ամրագրված մոտեցումներին: «Ալիեւին հարցրեք՝ նա դրանց կո՞ղմ է, թե՝ ոչ: Ավելին, Արցախի ժողովրդին ո՞վ է հարցրել, թե ինչ են ուզում: Արցախը պետք է պատասխանի այդ հարցին»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին  հարցազրույցին, ասաց Մելքումյանը:

Նրա դիտարկմամբ՝ ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելն է. «Արցախն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: Այս փուլում որեւէ մեկը կողմ չէ փոխզիջումների ընկալմանը, այն կենսունակ չէ: Զոհերի ընտանիքներին հարցրե՞լ եք՝ իրենց որդիներն ինչի՞ համար են զոհվել…:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031