Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ռաբիզն այս շաբաթ ամենաորոնվածներից է թուրք երաժշտասերների շրջանում. Ermenihaber.am

Մարտ 30,2017 16:15

Ermenihaber.am. Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հեղինակած «Մի գնա» երգը վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում մեծ լսարան է ձեռք բերել: «Spotify Türkiye» երաժշտական ծառայության ներկայացրած հիթ-շքերթում այն շաբաթը սկսել է  23-րդ հորիզոնականից:

Բազմաթիվ թուրք օգտատերեր Youtube-ում և այլ սոցկայքերում կիսվել են երգի տեսահոլովակով: «Մի գնա»-ն  քննարկման թեմա է դարձել մի շարք ժամանցային ֆորումներում:

Մասնավորապես, թուրքական «ekşi sözlük» բառարանային-բացատրական կայքի ֆորումում այս երգին նվիրված հատուկ թեմա է բացվել: Սակայն, թուրք օգտատերերի մեծ մասին հայտնի չէ, որ երգի հեղինակները հայերն են: «Մի գնա»-ն հիմնականում ներկայացվում է որպես քրդական կամ արաբական երգ, անգամ կարծիքներ են հնչել, թե երգը ադրբեջաներեն կամ իտալերեն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031