Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր շահավետ պայմաններով

Մարտ 30,2017 16:20

Հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր` մատչելի պայմաններով: Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո: Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում` վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 8 000 եվրո: Վարկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:

Ելնելով շուկայի և բիզնեսի առանձնահատկություններից` «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Անգրավ վարկը հնարավորություն կտա մեր հաճախորդներին բիզնեսի ծավալների մեծացման, արդյունավետության ու մրցունակության բարձրացման նպատակով շատ արագ ստանալ մատչելի վարկային միջոցներ: Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ և արագ զարգացում և լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին: 2016թ.-ի վերջին Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 63 մլրդ ՀՀ դրամը», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031