Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ դուք միլիոնատեր եք, ես միլիոնատեր չեմ, ինչի՞ դուք ախրանայով եք ֆռֆռում, ես՝ չէ». Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Մարտ 30,2017 21:50

Հաճախ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի սուր քննադատական ելույթներից հետո մարդիկ ասում են, որ եթե նա իսկապես ընդդիմադիր լիներ, իշխանությունների վերահսկողությունից դուրս լիներ՝ այդքան բառերից հետո նրան կվերացնեին:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դա էլ նոր փաստարկ է, ասում են՝ եթե կենդանի ես, ուրեմն ընդդիմություն չես»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա շրջանառության մեջ են դնում եւ հրապարակային ասում են իրենց ընդդիմադիր համարող ուժերը. «Ես էլ հարց եմ տալիս՝ բա ձե՞զ ինչի չեն սպանում, բա ինչի՞ ձեր բիզնեսները չեն խլում, ինչի՞ ձեզ չեն սնանկացնում, ինչի՞  դուք հեռուստաընկերություն ունեք, ես չունեմ, ինչի՞ դուք միլիոնատեր եք, ես  միլիոնատեր չեմ, ինչի՞ դուք ախրանայով եք ֆռֆռում, ես՝ չէ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո ձեր ֆինանսական միջոցները չե՞ն ավելացել, որովհետեւ հաճախ դա շահարկվում է, ասում են՝ նոր օֆիս եք բացել եւ այլն: Նիկոլ Փաշինյանը բարկացած պատասխանեց. «Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել, որեւէ տեղից ես դուրս չեմ եկել: ՀԱԿ-ն է դուրս եկել ՀԱԿ-ից: Որտե՞ղ է այդ գույքը, այդ օֆիսը, սո՛ւտ են ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031