Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ». ընտրություններից 1-2 օր առաջ հարցումների հրապարակումը հակասում է լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին

Մարտ 31,2017 17:04

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցիոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատեղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում:

«Հայկական վերածնունդը» հայտարարում է, որ ընտրություններից 1-2 օր առաջ նմանատիպ հարցումների հրապարակումը հակասում է քաղաքակիրթ երկրներում ընտրված լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին: Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն կազմակերպությունների կողմից հաշված ամիսներ առաջ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ տալիս էին 2-3 տոկոս, մինչդեռ կուսակցությունը արձանագրեց 15-18 տոկոս քվե և գրավեց երկրում երկրորդ հաստատուն տեղը: Դիմում ենք մեր ժողովրդին, կուսակցականներին և համախոհներին` չտրվել նման ուղղորդվող տեղեկատվական հոսքերին, ակտիվորեն մասնակցել ընտրություններին` ոչ ասելով վարչական ռեսուրսի չարաշահումներին և փողի տոպրակներին:

Համոզված ենք և հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդն» իր ստացած քվեներով երկրում կլինի առավելագույն քվե ստացածների մեջ`առաջին եռյակում:

Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր ավելի քան 130 հազար կուսակցականներին և համախոհներին աջակցության համար, երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկելու են «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031