Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Հիլարիին ընտրել եմ «քիթս բռնելով». Սերժ Թանկյան. (Տեսանյութ)

Մարտ 31,2017 19:20

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին որպես դիտորդ հանդես գալու նպատակով Երեւան ժամանած աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ընտրողներին կոչ արեց անտարբեր չլինել եւ չբոյկոտել ընտրությունները:  «ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ երկընտրանքի առաջ էի: Մեկը Հիլարին էր, որին չէի հավանում, մյուսը՝ Թրամփը, որին առավել եւս չէի հավանում: Հասկանում եմ, որ դա ոգեւորութուն չի ներշնչում, բայց ես ընտրություն կատարեցի»,-որպես օրինակ ասաց Թանկյանը:

Ապա անկեղծացավ. «Ես Հիլարիին ընտրել եմ «քիթս բռնելով», բայց ընտրության չգնալ՝ կնշանակեր մեկ ձայնով ավելացնել Թրամփի ձայները»:

Երաժիշտը նաեւ Թրամփի վարչակարգը «գրողի տարած» անվանեց:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031