Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչագան Գրիգորյան. Կլինեմ ակտիվ ու նախաձեռնող

Մարտ 31,2017 21:11

ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կարծիքներ հնչեցին, թե վարկանիշային ընտրակարգը ձեռնտու է թաղային հեղինակություններին: Քարոզարշավը, սակայն ցույց տվեց, որ մարդիկ նախընտրում են լսել մարդու խոսքը` անկախ նրա կապերից, հեղինակությունից: Գնահատում են մտածողությունը, գործելու ինքնուրույնությունն ու խիզախությունը:

Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ,  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող 4 ընտրատարածքում իր խոսքով առանձնանում է «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վաչագան Գրիգորյանը, ում կարծիքով, «Ծառուկյան» դաշինքից ներկայանալն արդեն իսկ լավ հնարավորություններ է տալիս երիտասարդ թեկնածուին։ Վաչագան Գրիգորյանը 38 տարեկան է:

«Մեր քաղաքական թիմի առաջնորդին՝ Գագիկ Ծառուկյանին իր հասարակական-քաղաքական գործունեությամբ ճանաչում և սիրում են այս ընտրատարածքում, իսկ դաշինքը թերևս այն միակ ուժն է, որը կարող է պայքարել իշխանությունն իր ձեռքը վերցնելու համար»,- վստահ է Վաչագան Գրիգորյանը:

Թեկնածուն արդեն գիտի, թե ինչ կանի հաջողության հասնելու` ԱԺ պատգամավոր դառնալու դեպքում. «Ես ինձ  տեսնում եմ ոչ միայն որպես «Ծառուկյան» դաշինքի անդամ, որը բնականաբար կկատարի թիմային աշխատանք խորհրդարանում, այլև որպես 4-րդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր, կլինեմ ակտիվ ու նախաձեռնող, նոր փոփոխություններ բերող հատկապես երիտասարդներիս  հասարակական մշակութային կյանքում»։

Վաչագան Գրիգորյանը ծնվել է 1979 թ. մարտի 12-ին՝ Երևանում:

1999-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետը՝ երկրաբանի որակավորմամբ: 2003-ին ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2000 թվականից`աշխատել է Երևանի պետական համալսարանում: Այնուհետեւ`Հայաստանի հանրապետության արդարադատության, բնապահպանության նախարարություններ, իր ընտանիքի հիմնած «Օջախ-Ե» ընկերություն, ներկայումս` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031