Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. տարեկան հաղորդումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Մարտ 31,2017 23:40

Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի պահանջների` այսօր հրապարակվել են 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվել է նաեւ արտահերթ զեկույց 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ: Այն իրենից ներկայացնում է ուղեցույցային նշանակության փաստաթուղթ, որի հիմքում դրված են ինչպես բողոքների քննարկման ու փաստահավաք աշխատանքների, այնպես էլ մոնիտորինգային գործունեության եւ լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքներ: Այդ արտահերթ զեկույցը կհրապարակվի առաջիկայում:

Այսօր հրապարակված տարեկան հաղորդման ու կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Զեկույցներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով`

https://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/1d00933291ab30e1baa1fcb722efb766.pdf

https://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/107efea7ef699b67309a61ffdf8d0f1e.pdf

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031