ՀՀԿ մամուլի խոսնակ. «Կոմունիստների 5%-ն ավելի իրատեսական է, քան Ծառուկյանի $15 մլրդը»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Կոմունիստների 5%-ն ավելի իրատեսական է, քան Ծառուկյանի $15 մլրդը»

ՀՀԿ գործադիր մարմնի վերջին  ամփոփիչ նիստից հետո պատասխանելով լրագրողների` տարբեր ուժերի կողմից միլիարդավոր ներդրումներ անելու խոստումների վերաբերյալ հարցին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Ծառուկյան դաշինքի ղեկավարը 15 մլրդ խոստացավ, կոմունիստները` 16-17, Բագրատյանն էլ կարծեմ 20-22 է ասել: Մենք իրատեսական խոստումներ ենք տվել, ունենք  3,2 մլրդի կոնկրետ ծրագիր, 830 մլն դոլար` կոնկրետ համայնք առ համայնք: Ի տարբերություն մեր գործընկերների ծրագրերի` մեր ծրագիրը ցանկությունների ժանրից չէ,  այլ ամրագրված է փաստաթղթով:

Ինչ վերաբերում է մեր գործընկերների ցանկություններին` Ծառուկյան դաշինքի առաջնորդը կարծեմ նշել է, որ եթե իրենք հաղթեն, իր գործընկերները 15 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր կներկայացնեն Հայաստանում, կոմունիստներն էլ  ասացին, որ եթե հաղթահարեն 5 տոկոսի շեմը, մինչեւ 17 մլրդ  դրամի ներդրում կանեն:

Եթե պայմանն այն է, որ Ծառուկյան դաշինքը պետք է հաղթի, եւ կոմունիստները պետք է 5 տոկոսի շեմը հաղթահարեն, ապա  այս պահին կոմունիստների 5 տոկոսը եւ մինչեւ 17 մլրդն ավելի իրատեսական է,  քան Ծառուկյան դաշինքի 15 մլրդ դոլարը, քանի որ պայման է դրվել, որ իրենք պետք է հաղթենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք