Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի «Գեղի գոլդ» հանքավայրը չի շահագործվում. «Փաստ»

Ապրիլ 01,2017 10:51

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ»
հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի և Լորի համայնքների տարածքում, չնայած նախնական ծրագրին, չի շահագործվում: 4 տարի ոսկու որոնողական աշխատանքներից հետո «Գեղի գոլդ»–ը հայտ էր ներկայացրել հանքի շահագործման լիցենզիա ստանալու:

Նշենք, որ ծրագրի համաձայն՝ «Գեղի գոլդ» հանքավայրը պետք է շահագործվեր ու 300 աշխատատեղ ապահովեր: Գեղի գյուղի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վասիլ Գրիգորյանն ասաց, որ հանքավայրում աշխատանքներ չեն իրականացվում, որևէ աշխատատեղ չի ստեղծվել: «Հանքը չի աշխատում, մարդ չկա, գոյություն չունի: Ոչ մեկը էդ գործով հիմա չի զբաղվում: Գործող հանք չկա մեր մոտ էս պահին: Ոչ մի աշխատատեղ, աշխատանք չկա: Էս պահին չի շահագործվում»,– ասաց գյուղապետը: Միևնույն ժամանակ՝ վերջինս վստահ է, որ դա կապ չունի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հետ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930