Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Ապրիլ 01,2017 19:06

Ապրիլի 1-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 6-րդ փողոցում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթափ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ «ԶԻԼ-130» մակնիշի 35 FZ 595 պետհամարանիշով բեռնատարը  (վարորդ՝ 1942 թ. ծնված Կ. Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնների փականները և բեռնաթափել բեռնատարը:

ժամը 16:40-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղվել է և դուրս բերվել երթևեկելի հատված:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930