Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն արձանագրում է առաջին հաղթանակը (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 20:53

Ընտրություններն ավարտվեցին: Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական շտաբն այս պահին մարդաշատ է: ՀՀԿ-ի կենտրոնական շտաբում են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ ԳՄ-ի անդամներ:

Ամփոփելով ընտրությունների այս փուլը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արձանագրում ենք առաջին հաղթանակը` հաղթանակ հասարակության եւ քաղաքական ուժերի համար: Ըստ նրա, ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ առավել ժողովրդավար Հայաստան կառուցելու մեր ցանկությունը կյանքի է կոչվում: Արմեն Աշոտյանը կարեւոր է համարում նաեւ թե ո՞վ է հաղթելու ընտրություններում, ինչպիսի՞ Հայաստան ենք վաղն ունենալու, բայց այդ ամենը`ԿԸՀ-ում արդյունքների ամփոփումից հետո: Արմեն Աշոտյանը հուսով է, որ ընտրությունների երկրորդ փուլը` հաշվարկը նույնքան կազմակերպված կլինի:

«Հետընտրական զարգացումները չեն կարող տեղի ունենալ, եթե դրանց համար պարարտ հող չլինի`ընտրախախտումներ, որոնք ստվեր կգցեն ընտրական գործընթացների վրա: Բայց, ինչպես արդեն փաստել ենք նման բաներ չեղան: Ահազանգերի մի զգալի մասն էլ իրականությանը չէր համապատասխանում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը`հավելելով. «Միասին համազգային եւ համապետական հաղթանակ ենք արձանագրում`սրտատրոփ սպասելով ԿԸՀ-ում արդյունքների ամփոփմանը»:

Լրագրողներից մեկը նկատեց`քիչ առաջ, մամուլի ասուլիսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն շատ ընտրակեղծիքներ է արել: Արմեն Աշոտյանը հիշեց`Բրյուսելում Հովսեփի հետ երկար ճանապարհ ենք անցել ու դեռ կանցնենք եւ ասաց. «Ես զերծ կմնամ պիտակավորումների մոլուցքից»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930