Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, Դաշնակցությունը եւ Ելքը հաղթահարել են շեմը՝ ժամը 4:00-ի տվյալներով

Ապրիլ 03,2017 04:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  Ժամը 4: 00-ի դրությամբ Ըստ 708 տեղամասերի տվյալների՝ առավել ձայներ է հավաքել Հանրապետական կուսակցությունը՝ 51.51 տոկոս կամ 195 169 ձայնով:

Երկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը՝ 27.04 տոկոս կամ 102 443 ձայն: Երրորդում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 7.26 տոկոս կամ 27 525 ձայն: 5 տոկոսի շեմը հաղթահարել է նաեւ «Ելք» դաշինքը՝ 5.99 տոկոս կամ 22 709 ձայն:

Շեմը չեն հաղթահարել Հայկական վերածնունդը՝ 3.36 տոկոս կամ 12 722 ձայն , Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը՝ 2.00 տոկոս կամ 7 565 ձայն, Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 1.49 տոկոս կամ 5 643 ձայն, Ազատ դեմոկրատները՝ 0.73 տոկոս կամ 2754 ձայն եւ առավել քիչ ձայներ է ստացել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 0.63 կամ 2 393 ձայն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930