Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն պատասխաններ է տվել Հայաստանին» (Տեսանյութ)

Ապրիլ 03,2017 18:01

«Ես կարծում եմ, կասկածներ չկան, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում, ունեն առաջնահերթ բնույթ»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը: Նա հիշեցրեց, որ լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Բանախոսի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի միակ մտավախությունը կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ։ Իսկ անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էլ, այդ մտավախությունները Հայաստանում բացասական կարծիք են դրսեւորել ՌԴ-ի նկատմամբ:

Կոնստանտին Զատուլինը հավաստիացնում է`այս ընթացքում քայլեր ձեռնարկվել են Հայաստանի հասարակության կարծիքն ու մտավախությունները փոխելու ուղղությամբ: Օրինակ է բերում`Հայաստանի վերազինումը ժամանակակից տեխնիկայով եւ ուշադրության է հրավիրում այն փաստի վրա, որ դրանք Հայաստանին չեն վաճառվել, ինչպես, օրինակ, ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Նաեւ, հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը, որը կարծում է, կնպաստի Հայաստանի պաշտպանության մակարդակի բարձրացմանը: «Կարծում եմ՝ դրանք պատասխաններ են հատկապես անցած պատերազմից հետո Հայաստանի անվտանգության հետ կապված մտավախություններին»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների արժեքը տարբերվում է մյուս երկրների հետ հարաբերություններից նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում ունի միացյալ պաշտպանության համակարգ: «Այդ պատճառով ես այս տարածաշրջանում մեզ համար այլ հեռանկարային գործընկեր երկիր չեմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930