Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժվեցին այս համակարգին հավանություն տալու, այս Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեւավորելու եւ ռեյտինգայինի դեմ բավարար չպայքարելու համար. «Հրապարակ»

Ապրիլ 04,2017 11:04

Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց՝ ինչու, եւ որոշ հետեւություններ անել կատարվածից։ Նախ, պետք է արձանագրենք, որ ռեյտինգային կոչվող ընտրակարգը տվեց իր «պտուղները», որը ՀՀԿ-ն լիուլի վայելում է՝ որպես ավար։ Մեծ-մեծ խոսող ընդդիմության պարտության համար ուրախանալու միայն մի պատճառ կա՝ պատժվեցին այս համակարգին հավանություն տալու, այս Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեւավորելու եւ ռեյտինգայինի դեմ բավարար չպայքարելու համար։

Մինչդեռ խելոք մարդիկ դեռ այն ժամանակ ահազանգում էին, որ Դավիթ Հարությունյանի եւ մյուսների «մտքի թռիչք» տարածքային ցուցակները թակարդ են ընդդիմության ու հասարակության համար եւ իշխանության վերարտադրությունն ապահովելու 100 տոկոսանոց երաշխիք։

Այս ընտրակարգի պարագայում պարզ էր, որ լֆիկներն ու նովոներն ամեն ինչ անելու են բարձր տոկոսներ խփելու համար, եւ անգրագետ ու աղքատ ժողովուրդը քվեն տալու է հենց նրանց, այլ ոչ թե փող չծախսող եւ բարձր մատերիաներից խոսող ընդդիմությանը։ Համակարգի իդեոլոգները հենց այդ հաշվարկից էին ելել, որ ճիշտ է՝ Շարմազանովն ու Աշոտյանը ձայն չունեն, փող չեն ծախսի, բայց փող ծախսող կրիմինալն ու օլիգարխիան կապահովեն նրանց մուտքը խորհրդարան՝ անգամ մանդատ ստանալու հստակ երաշխիք չունենալով։ Այսպես ասած՝ թող բավարարվեն նրանով, որ բիզնեսով են զբաղվում Հանրապետականի կառավարած երկրում, հարկեր են թաքցնում, այլ արտոնություններ են վայելում, քրեական հետապնդումների չեն ենթարկվում եւ այլն։ Եվ այդ մեխանիզմն աշխատեց։ ՀՀԿ-ի մոտ 50 տոկոս քվեների առյուծի բաժինը՝ թերեւս մի 40 տոկոսը, ոչ թե իշխող կուսակցության քվեներն են, այլ կրիմինալի, օլիգարխների, մարզային բդեշխների, գողականների ձայները։

Ըստ այդմ, նորընտիր խորհրդարանում բոլոր նորմալ մարդկանց եւ ընդհանրապես՝ հասարակության գիտակից խավի առաջին անելիքը պետք է լինի ռեյտինգային կոչվող խայտառակությունից ազատվելը։ Ինքը՝ ՀՀԿ-ն էլ պետք է մասնակցի դրան։ Մանավանդ՝ առաջիկա 5 տարիների համար ապահովեց իր գոյությունը, եւ հիմա ժամանակն է հրաժարվելու ստոր ու ամոթալի եղանակներով իշխանության մեջ մնալու ռազմավարությունից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930