Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում պարտությունից հետո նման հայտարարություններ անելը բավականին տխուր է դիտվում. «Ժողովուրդ»

Ապրիլ 04,2017 11:37

Ապրիլի 2-ի ընտրություններում ընդամենը 1,65 տոկոս քվե ստացած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է, թե այլ արդյունք ակնկալելը կլիներ քաղաքագիտական անգրագիտություն. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»,- ասել է ՀԱԿ առաջնորդը։

Անշուշտ, ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանն իրավացի է, սակայն այստեղ հարց է առաջանում, եթե ՀԱԿ-ում ի սկզբանե այդքան վստահ էին, որ հավաքելու են 25.863 ձայն եւ քաղաքագիտորեն այդքան գրագետ էին, որ այլ արդյունք չէին էլ սպասում, այդ դեպքում ինչու էին առհասարակ մասնակցում ընտրություններին, ինչու էին ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը, մարդկանց ինչ-որ խոստումներ տալիս, հանրահավաք հրավիրում, իրենց համակիրներին հույսով անում։

Ավելին՝ ինչու էր Տեր-Պետրոսյանը մեկ շաբաթում ամբողջ երկու հարցազրույց տալիս տարբեր հեռուստաընկերությունների՝ փորձելով ընտրողներին համոզել, որ իր առաջարկած խաղաղության ծրագիրն ամենալավն է։

Իրականում պարտությունից հետո նման հայտարարություններ անելը բավականին տխուր է դիտվում։ Էլ ավելի տխուր է այն, որ ՀԱԿ առաջնորդը հեգնում է խորհրդարան անցած ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր ուժին՝ «Ելքը»-ին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930