Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Որևէ օրենք ու սարք չեն կարող կանխել խաբեությունը, եթե խաբելու ու խաբվելու փոխադարձ ցանկություն կա. «Իրատես»

Ապրիլ 04,2017 11:41

Դեռ ոչ մի ընտրության Հայաստանում Եվրամիությունն այսքան մեծ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցույց չէր տվել։ Սա հստակ մեսիջ էր, որ ԵՄ-ն ԵԱՏՄ-ին անդամակցած Հայաստանին չի ասել «Հեռանալով՝ հեռացիր», դուռը բաց է՝ եկողի առաջ։ Ու սա համարձակ մեսիջ էր՝ միայն ԱԴ-ն ու «Ելք»-ն էին հրապարակավ հայտարարում, որ Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական մոդելով, մյուսները արտաքին քաղաքական խնդիրների մասին չէին խոսում, իսկ լռության մեջ գաղտնիք չկար՝ Ռուսաստանն էր։

Ընտրությունների օրենսդրական ու տեխնիկական միջոցների կատարելագործումը խախտումներից հնարավորինս զերծ էր պահում ընտրության բուն գործընթացը, բայց որևէ օրենք ու սարք չեն կարող կանխել խաբեությունը, եթե խաբելու ու խաբվելու փոխադարձ ցանկություն կա։ Ընտրակաշառքի գործը ծաղկեց, ռեյտինգայինների շտաբներում նորից փող բաժանվեց, ի հաստատումն՝ ընտրողներից մեկը 20000 էր դրել քվեաթերթիկի հետ, մյուսները գերադասել էին գրպանը, թեև դա քրեորեն պատժելի է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930