Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ծառուկյան պայքարը դեռ նոր է սկսվում. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Ապրիլ 04,2017 11:48

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ներկայացրեց ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները: Թե ինչպես վարվեց ամեն գնով իշխանության մնալ ձգտող Հանրապետական կուսակցությունն իր, այսպես կոչված, ռեյտինգային թեկնածուներով, բոլորս տեսանք:

Պարզ դարձավ նաև, որ հասարակության մի զգալի մասը, այլևս հույս չկապելով որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ, մի քանի հազար դրամով կամ առանց դրա իր ձայնը տվեց այն իշխանությանը, որին ողջ օրն անիծում ու քննադատում է:

Անակնկալ կարելի է համարել խորհրդարանում չհայտնված կուսակցությունների հայտարարությունները, որոնք ի տարբերություն նախորդ տարիների, կամ ընդունեցին ներկայացված արդյունքները կամ պարտադիր չհամարեցին հենց հաջորդ օրվանից մարդկանց հրավիրել Ազատության հրապարակ և հեղափոխության կոչեր անել:

Թե ինչ պայքար կծավալեն իշխանությունների ապօրինությունների դեմ Ծառուկյան դաշինքը, խորհրդարանում հայտնված և չհայտնված ընդդիմադիր ուժերը, ցույց կտա ժամանակը:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930