Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը միայնակ նույնքան ձայն հավաքեց, որքան այդ երկու ուժերը միասին. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 04,2017 11:57

Եվ այսպես, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Բացահայտ առավելությամբ հաղթեց Ավետիք Իսահակյանը։ Մեծ բանաստեղծի պատկերով թղթադրամի օգտին քվեարկեց ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 80 տոկոսը։

Թե կոնկրետ որ քաղաքական ուժերի միջեւ բաշխվեցին այդ տոկոսները՝ էական չէ։ Կարեւորն այն է, որ մեր հասարակարգն այսուհետ դրված է շատ ամուր հիմքերի վրա։ Խորհրդային հասարակարգն, օրինակ, հիմնված էր բանվոր դասակարգի եւ գյուղացիության անխախտ դաշինքի վրա, իսկ մեր հասարակարգն ապրիլի 2-ից հետո հիմնված է կաշառք տվողների եւ կաշառք վերցնողների նույնքան անխախտ դաշինքի վրա։

Հիմա սոցկայքերում աղմուկ բարձրացնել, հայհոյել, «նախշել» սեփական ժողովրդի բարոյական նկարագիրը, սպառնալ արտագաղթով եւ այլն՝ սրանք անիմաստ էմոցիաներ են։

Քաղաքական կյանքը Հայաստանում կարելի է ավարտված համարել։ Որովհետեւ եթե ամեն ինչ որոշվում է «քյաշ» փողով, բնականաբար՝ իշխող ուժը միշտ կհաղթի։ Այն պարզ պատճառով, որ իշխանությունների՝ փող «աշխատելու» հնարավորությունները միշտ ամենամեծն են։ Իսկ սա վաղ թե ուշ կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի, որովհետեւ եթե քաղաքական պայքար չկա՝ ինչ-որ բան փոխելու այլ ելք պարզապես չի մնում։ Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության 80 տոկոսին քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում։ Միայն մի օրինակ բերենք։ Ե՛վ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ե՛ւ «Ազատ դեմոկրատները» հանդես եկան հստակ քաղաքական դիրքորոշմամբ։ Եվ ի՞նչ։ Սամվել Ալեքսանյանը միայնակ նույնքան ձայն հավաքեց, որքան այդ երկու ուժերը միասին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930