Լրահոս
Օրվա լրահոսը

Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը. նոր մանրամասներ

Ապրիլ 04,2017 13:19

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որը ծնունդով Ղրղըզստանից՝ Ռուսաստանի քաղաքացի է: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով  Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեին, ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը ծնունդով Ղրղըզստանից, Ռուսաստանի քաղաքացի, 1995թ. ծնված Աքբարժան Ջալիլովն է, որը ծնունդով Օշ քաղաքից է:

Gazeta.ru-ն իր հերթին հաղորդում է, որ սոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները:

Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը դեռևս 2015թ. աշխատել է որպես խոհարար Սանկտ Պետերբուրգի սուշի բարերից մեկում, այնուհետև անհետացել է գործընկերների տեսադաշտից:  Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ չնայած Ջալիլովը ծնունդով Ղրղըզստանից է, նա, ըստ ամենայնի, էթնիկ ուզբեկ է: Ջալիլովը հետաքրքրված է եղել իսլամով:

Վերջին տվյալներով՝ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Հիվանդանոցներում շարունակում է մնալ 49 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930