Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. Անգամ «Հայկական վերածնունդի» կուսակիցները, չեն քվեարկել իրենց օգտին. (տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 04,2017 14:57

Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պասիվությունը՝ տեղ-տեղ տարօրինակ հայտարարություններով, իր գործն արեց. «Եթե «Ժառանգությունն» ավելի շուտ միանար դաշինքին, պատկերն այլ կլիներ: Եթե այս կուսակցությունը միայնակ մասնակցեր ընտրություններին, միանշանակ է, որ ավելի շատ ձայներ կհավաքեր, ու կհայտնվեր խորհրդարանում»:

«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը չանցավ մի պարզ պատճառով. «Այս կուսակցությունը այնքան կուսակից ունի, որ եթե բոլորը քվեարկեին ՀՎԿ-ի օգտին, ապա նրանք կանցնեին: Սա նշանակում է, որ անգամ իրենց կուսակիցները, չեն քվեարկել իրենց օգտին»:

Սոցիոլոգին զարմացնում է, երբ իրեն հարցնում են, թե ինչու են մարդիկ վաճառեցին իրենց ձայնը 10,000 դրամով. «Դա ոնց-որ հարցնեն ինչու է կինը դուրս գալիս տրաս ու դառնում կակաչ, որովհետեւ այլ բան չունեն վաճառելու»,- ասում է սոցիոլոգն ու միեւնույն ժամանակ հավելում, որ ոչ բոլորն են փողով գնացել ընտրության. «Ընտրողների կեսը գաղափարական ընտրողներ են, նրանք պահպանողական են, չեն ուզում իշխանափոխություն: Ընդամենը մի փոքր մասն է գումարով ընտրել, շատ քիչ մաս: Չէր կարող ՀՀԿ-ն 48 տոկոս հավաքել գումար տալով: Դրա համար պետք է առնվազն բանկերը թալաներ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930