Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեսակը պետք է նույնը մնա». Վարդան Այվազյանը վստահ է, որ պաշտոնազրկումն իր կյանքը չի փոխի

Ապրիլ 04,2017 15:44

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը նոր խորհրդարանում չի լինելու: Նրան չի հաջողվել թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգայինով հաղթել, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակում անցողիկ տեղերում չէր՝ 159-րդ հորիզոնականում էր:

Aravot.am-ը Վարդան Այվազյանից հետաքրքրվեց ՝ ինչո՞վ եք զբաղվելու սրանից հետո, որոշե՞լ եք՝ նա պատասխանեց. «Հլը մի հատ համբերեք էս ընտրական ժամանակն անցնի, դրանից հետո կարծում եմ, որ ամեն մեկը մի տեղ պետք կգա»:

Մեր հարցին՝ ընտրությունների արդյունքները ձեզ համար անակնկա՞լ էին՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ընդհանուրը՝ ոչ: Իմ ձայները…չեմ կարծում: Տարածքը, որտեղ զբաղվել եմ, էդ մասում ինձ թվում ա նորմալ ա»:

Հարցրեցինք՝ լավ քարոզչություն չե՞ք արել, ինչո՞ւ ամեն դեպքում այդքան քիչ ձայն հավաքեցիք՝ նա պատասխանեց. «Ասեմ ձեզ, էլի: Շատ բաներ կա, որ չի կարելի էսպես բացահայտ ասել: Եկեք ձեզ էսպես ասեմ՝ եղել է այն, ինչ եղել է, ամեն ինչ նորմալ է: Կյանքը դեռ շարունակվում է: Ապրիլի 2-ից հետո ես ասել եմ՝ ապրիլի 3 է գալու: Ու տեսեք, որ էսօր անգամ ապրիլի 4-ն է, վաղն էլ 5-ն է լինելու: Ամեն ինչ նորմալ ա: Իմ կյանքում պաշտոնազրկումից էական փոփոխություն չի լինելու: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ էսքան ժամանակ նախարարով, պատգամավորով կամ որեւէ պաշտոնով մարդը չի որոշվում: Ամենամեծ առավելությունն այն է, որ իմ տեսակը պետք է նույնը մնա»:

Թե ինչու թիմը չգնահատեց Այվազյանին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն էր, համամասնական ցուցակում ապահովության համար առաջին շարքերում չընդգրկեց՝ Վարդան Այվազյանը ի պատասխան հորդորեց չշտապել. «Մի շտապեք, էլի, ես ձեզ խնդրում եմ: Հլը սպասեք, էլի, ամեն ինչ նորմալ կլինի: Համենայնդեպս, ես շատ նորմալ եմ ընդունում ինչ եղել է: Կարեւորը՝ թիմը հաղթել է, այդքանը ինձ թվում է բավարար է: Մեր թիմը հաղթել է, թիմային խաղ է, հերթական փորձությունն է եղել ապրիլի 2-ին վստահության հետ կապված: Վստահության վերջնական քվեն մարդը վերջնական որոշում ու տալիս է: Եղել է այն, ինչ եղել է: Ընդհանրապես պետք է ամեն ինչից առաջ նայել, թողնել այն, ինչ եղել է, դասեր քաղել ու գնալ առաջ, այսքան բան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930