Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ տարածքային ընտրական հանձնաժողով չի քննարկելու վերահաշվարկի դիմումները

Ապրիլ 04,2017 22:25

Որեւէ տարածքային ընտրական հանձնաժողով չի քննարկելու վերահաշվարկի դիմումները, քանի որ դրանք ներկայացված են եղել ոչ իրավասու անձանց կողմից: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ վերահաշվարկի դիմումներ էին ներկայացրել ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ տարածքային թեկնածուները:

Հիշեցնենք, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն թեկնածուն, որը տվյալ ընտրատեղամասում ներկա է գտնվել քվեների հաշվարկի գործընթացին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930