Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են բնակվում Բաղրամյան 26-ում: Մոտ 50 հոգի

Ապրիլ 04,2017 22:56
naxagahi nstavayr

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները մինչ այս պահը կարծես բացահայտումների տեղիք չեն տվել: Մեզ հանդիպած արձագանքները հետեւյալն էին՝ մարդիկ ստուգել էին, ու պարզվել էր, որ բացակայող ընտրողների փոխարեն քվեարկած չէ:

Փոխարենը բացահայտեցինք, որ Բաղրամյան 26 հասցեում, որն ընդունված է համարել ՀՀ նախագահի նստավայրի հասցե՝ հաշվառված են մոտ 50 հոգի: Ահավասիկ՝ ապացույցը Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղակայված 9/60 ընտրական տեղամասի ցուցակն է:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հրապարակումից հետո պարզվեց, որ 2013-ի ընտրությունների ընթացքում «Ա1+»-ի մեր գործընկերներն էլ են անդրադարձել այս փաստին, որ Բաղրամյան 26 հասցեում, որտեղ տեղակայված է ՀՀ Նախագահի նստավայրը, գրանցված է 55 ընտրող: Եվ ոստիկանությունն այն ժամանակ տարածել էր պարզաբանում, որում մասնավորապես ասված է. «Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 26 հասցեում տեղակայված է ՀՀ Նախագահի աշխատակազմի վարչական շենքը, որտեղ ըստ բնակչության պետական ռեգիստրի և ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների որևէ քաղաքացի հաշվառված չէ:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ Նախագահի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ տեղակայված Բաղրամյան 26 հասցեի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքին, որը բաղկացած է 5 մուտքերից: Նշված շենքում քաղաքացիների հաշվառումներն իրականացվել է բնակարանների նշումով` մասնավորապես. Բաղրամյան 26 շենք, 3, 6, 7, 8, 9, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 20, 23, 25, 28, 29, 30 և 31»:

Ըստ այդմ՝ նույն հասցեով գոյություն ունի երկու շենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ես այդպես էլ չհասկացա, հիմա որ շենքն է Բաղրամյան 26-ը՝ նախագահական, թե հարեւան բնակելի:

    Իսկ վերնագրում վերջակետ չի դրվում ԱՌՑԱՆՑ Առավոտի խմբագիր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930