Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը` քաղաքացիներին

Ապրիլ 05,2017 21:40

Հարգելի՛ քաղաքացիներ,

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, հետամուտ լինելով հետընտրական գործընթացներին, կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում։

Եթե դուք կամ ձեր մտերիմները չեք մասնակցել քվեարկությանը,  ստուգեք՝ արդյոք ձեր փոխարեն քվեարկել են թե ոչ՝ որոնելով https://www.elections.am/lists  հղմամբ  տեղադրված ընտրողների սկանավորված ստորագրված ցուցակներում։  Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ  [email protected] էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝  Ուրիշի փոխարեն ։

Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

***
«
Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930