Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական միջոցառում Երևան քաղաքի խնամատար ընտանիքների մասնակցությամբ

Ապրիլ 06,2017 15:45

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կազմակերպած նախատոնական միջոցառմանը` Երևան քաղաքի խնամատար ընտանիքների մասնակցությամբ։ Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ կազմակերպած այս միջոցառման նպատակն էր հասարակության ուշադրությունը բևեռել իրենց բնույթով օրինակելի այս կանանց, ովքեր դժվարին կամ գուցե անելանելի վիճակներում սեփական ուսերին են կրում այլ ընտանիքներում լույս աշխարհ եկած երեխային կամ երեխաներին պահելու, խնամելու և հասարակության լիարժեք անդամ դաստիարակելու պարտականությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առիթով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ հենց այս օրը քաղաքապետարանում իրենց հյուրընկալելը պատահական չէ, քանի որ հրավիրյալ կանանց մեջ մայրության վեհ գաղափարը միախառնված է նաև Աստվածահաճո նախաձեռնության հետ: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է նման ընտանիքներին: Միջոցառման ավարտին խնամատար ծնողները ստացել են ծաղկեփնջեր, իսկ երեխաները՝ անակնկալ նվերներ՝ ազգային արժեքների մասին պատմող, ինչպես նաև Երևանին նվիրված գրականություն և գրենական պիտույքներ։ Խնամատար ընտանիքների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մշտական ուշադրության համար և ընդգծել, որ նման նախաձեռնություններն իրենց նոր լիցք ու միայնակ չլինելու վստահություն են հաղորդում:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930