Լրահոս
Օրվա լրահոսը

Խորանում է ՀՀ ԱԻՆ և Եվրամիության համագործակցությունը

Ապրիլ 06,2017 18:33

Ապրիլի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պրն. Պյոտր Անտոնի Սվիտալսկուն, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ա. Մարգարյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ-ի հնարավոր աջակցությունը տարածաշրջանային համագործակցության զարգացմանը արտակարգ իրավիճակների ոլորտում, մասնավորապես՝ անդրսահմանային համագործակցություն ծավալելու հնարավորությունները՝ տարածաշրջանում աղետներին դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով: Քննարկվեցին նաև համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդիրները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց ակտիվացնել վերոնշյալ գործընթացները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930