Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Քանի՞ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն կարողացան ուսումնասիրել այդ ցուցակները. «Ժողովուրդ»

Ապրիլ 07,2017 11:54

ԿԸՀ-ն, ինչպես հայտնի է, ապրիլի 4-ին հրապարակեց այդքան սպասված ստորագրված ցուցակները, եւ ի՞նչ։ Քանի՞ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն կարողացան ուսումնասիրել այդ ցուցակներն ու արձանագրած անհամապատասխանությունների հիման վրա դիմել ԿԸՀ-ին բողոքարկելու համար։

«Ժողովրդի» հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ ընդամենը հայտարարել են, թե իրենք դեռ ուսումնասիրում են այդ ցուցակները եւ եզրակացությունները կասեն ավելի ուշ։ Այստեղ են ասել՝ ուսումնասիրում եք, որ ի՞նչ անեք։ Եթե ցուցակների բողոքարկման վերջնաժամկետը արդեն սպառվել-ավարտվել է, դուք էլ չեք հասցրել դրանցում առկա անճշտություններ գտնել, էլ իմաստը ո՞րն է, ո՞ւմ են պետք լինելու ճաշից հետո մանանեխի վերածված ձեր եզրակացությունները։

Իրականում ի սկզբանե էլ պարզ էր, որ բողոքարկման համար հատկացված մեկ օրից էլ պակաս ժամկետում պրակտիկորեն անհնար էր լինելու անճշտությունները գտնել եւ դրանց ընթացք տալ, սակայն ընդդիմությունը անհասկանալիորեն փոխանակ պնդելու, որ գոնե բողոքարկման համար ավելի շատ ժամանակ տրվի, ինքնախաբեությամբ տարված՝ տոնում էր իր «հաղթանակը» եւ հայտարարում, որ այս տեսքով ընտրական օրենսգիրքը ընտրակեղծիքները նվազագույնի հասցնող հեղափոխական փաստաթուղթ է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930