Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային երգիչը` օպերայում ռեստորան ունենալու մասին. «Շատ երկրներում ռեստորանից օգտվելու հնարավորությունը ներառված է տոմսի արժեքի մեջ»

Ապրիլ 07,2017 14:47

Aravot.am-ը Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի`օպերային թատրոնի շենքում ռեստորան, շոգեբաղնիք, մարզասրահ ունենալու աղմուկ հանած մտահղացման վերաբերյալ:

Գեւորգ Հակոբյանն ասաց. «Ես 20 օր է՝ Հայաստանում չեմ եւ այդ խոսակցություններից բացարձակապես տեղյակ չեմ: Այսօր առավոտյան կինս է որոշ բաներ պատմել հեռախոսով, թե դա ինչ լրջության վրա է, չեմ կարող ասել: Կվերադառնամ, կտեսնեմ` ինչ է, նոր կմեկնաբանեմ»:

Պնդեցինք, որ բազմաթիվ հեղինակավոր թատրոններում հանդես եկած օպերային երգիչն, այնուամենայնիվ, զուգահեռներ անցկացնելով աշխարհի շատ երկրներում եղած օպերային թատրոնների հետ՝ կարծիք հայտնի Հայաստանում նման փորձ ներդնելու վերաբերյալ:

«Ճիշտն ասած, մենք մի քիչ պահպանողական ենք եւ ոչ մի նորություն չենք սիրում, բայց աշխարհում եղել ենք թատրոններում, որտեղ օրինակ՝ 11-րդ հարկում ռեստորան կար: Ռեստորանից օգտվելու հնարավորությունը ներառված էր տոմսի արժեքի մեջ, դա հատուկ վճար էր, առանձին քեզ դիմավորում էին, բարձրացնում վերեւ: Դա հատուկ սրահ էր, 11-րդ հարկում պալմաներ էին դրված, ծաղիկներ, բազկաթոռներ, որպեսզի թատրոնի հարուստ հաճախորդներն օգտվեին: Այդ տոմսերն իրար նվիրում էին, եւ դա ամենահեղինակավոր նվերն էր այդ քաղաքում»,-փաստեց Գեւորգ Հակոբյանը:

Խնդրեցինք մանրամասնել, թե կոնկրետ որ քաղաքի օպերային թատրոնի մասին է խոսքը: Նշեց, որ խոսքը Իսպանիայի Վալենսիա քաղաքի օպերային թատրոնի մասին է. «Շատ գեղեցիկ եւ աշխարհում իր տեղն ու դիրքն ունեցող թատրոն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930