Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծել պատճառները

Ապրիլ 08,2017 10:00

Ինչո՞ւ ՕՐՕ դաշինքը, ունենալով բավականին ուժեղ թիմ եւ ցուցակի առաջին տեղերում հայտնի, հայրենիքի առջեւ ծառայություններ ունեցող մարդկանց, ունենալով բավականին սոլիդ նյութական միջոցներ (իհարկե, զգալիորեն ավելի քիչ, քան ՀՀԿ-ԲՀԿ-ն), ընտրություններում հանդես եկավ, մեղմ ասած, իր հնարավորություններից ցածր: Դրա մասին «պաշտոնապես» չի խոսվել. եւ կարելի է միայն ենթադրություններ անել: Իմ տպավորությամբ՝ այդ դաշինքը ընտրարշավի կեսից մի տեսակ «կոտրվեց»: Գուցե պատճառը Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր: Ի դեպ, նույնիսկ Բաբայանի հարցում ՕՐՕ-ն հստակություն չի մտցնում՝ նա քաղբանտարկյա՞լ է, «Սասնա ծո՞ւռ» է, թե՞ խղճի կալանավոր: Վերջին մեկ շաբաթում ՕՐՕ-ի լիդերներն այդ հարցով որեւէ հայտարարություն չեն արել: Բայց լիդերների հարցում էլ պարզություն չկա՝ գուցե նրանք փոխվել են, եւ իմ կողմից հարգված Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ու Վարդան Օսկանյանն այլեւս չեն առաջնորդում դաշինքը, ու այդ դերը ստանձնել են նույնքան հարգված Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Այդ փոփոխությունը նորմալ է, պարզապես դրա մասին պետք է հայտարարել:

Եվ այսպես, եթե «կոտրվելու» պատճառը Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր, ապա պետք է ենթադրել, որ փողի հիմնական աղբյուրը հենց նա էր, կամ էլ նա միջնորդ էր, որը փոխանցում էր այլ աղբյուրից եկած փողը: Հօգուտ այդ ենթադրության խոսում էին պարոն Բաբայանի հարցազրույցները, որոնցում նա հպարտորեն նշում էր, որ դաշինքի ցուցակից հանել է այս կամ այն գործչին:

Բայց եթե նույնիսկ այս ենթադրությունները ճիշտ են, անհաջողության համար կա, կարծում եմ, այլ պատճառ, այսինքն՝ երեք պատճառներ. 1/ այն, որ Վարդան Օսկանյանն անցած 5 տարում բավականաչափ ակտիվ չէր որպես պատգամավոր, 2/ այն, որ Սեյրան Օհանյանը շատ քիչ ժամանակ ուներ որպես ընդդիմադիր հանդես գալու, 3/ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, շատերի կարծիքով, ոչ այնքան համոզիչ վարքագիծ էր որդեգրել 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Ես չեմ խոսում ընտրակաշառքի մասին, որի միջոցով, անշուշտ, ՀՀԿ-ԲՀԿ-ն մեծամասնություն ստացավ (այո, մեծամասնություն՝ չնայած մեկն, ըստ երեւույթին, կոչվելու է իշխանություն, իսկ մյուսը՝ ընդդիմություն): Բայց այս պայմաններում «Ելքը» կարողացավ ստանալ 122 049 ձայն, իսկ ՕՐՕ-ն՝ 32 504 ձայն: Դա, իհարկե, ցավալի արդյունք է ՕՐՕ-ի համար: Բայց անհրաժեշտ է հասկանալ եւ վերլուծել այդ արդյունքի պատճառները, իսկ դրա համար դու պետք է խիստ, պահանջկոտ լինես ինքդ քո նկատմամբ: Շատ ավելի հեշտ է կասկածել «Ելքին», թե այդ դաշինքն ունի ինչ-որ «ստվերային պայմանավորվածություններ»: Երբ պարտվում ես, շատ ավելի հեշտ է ասել՝ «խաղը ծախած է», քան ընդունել, որ դու թույլ ես խաղացել:

Այստեղից՝ ՕՐՕ-«Ելք» տգեղ ռազբորկան: Կարծում եմ՝ դրան վերջ պետք է դնի «Ելքը»: Նա, ով հասել է հարաբերական հաջողության, հենց նա էլ պետք է լինի առավել ներողամիտ եւ հանդուրժող:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ճիշտն ասած՝ Արմեն Մարտիրոսյանից չէի սպասում նման էժանագին քայլ: Նա պետք է ուժ գտնի իր մեջ և ի վերջո ներողություն խնդրի Ելք-ից, հակառակ պարագայում հարկադրված կլինի բավականին երկար ժամանակով հրաժեշտ տալ քաղաքական ակտիվ կյանքին:
    Հոդվածի վերջին պարբերության հետ լիովին համաձայն եմ:

    • Արմեն Մարտիրոսյանը պետք է ներողություն խնդրի ոչ միայն <>-ից այլ նաև <>-ի ազնիվ և անկաշառ ընտրողներից, որոնք մի քանի տարի առաջ <> ընտրողներն էին:

  2. Լավատես says:

    Էս ժողովրդավարական ընտրություն կոչվածը ժողովրդի էշացման միջոց է, ամենալավ կենսաբանին միայն կենսաբանները կարող են ընտրել, ոչ թե փականագործներն ու տիեզերական ճառագայթների մասնագետները, նմանապես՝ ամենալավ քաղաքական կուսակցությունը կամ դաշինքը, որն արժանի է պետության կառավարման ղեկին կանգնել, կարող են ընտրել միայն մյուս կուսակցություններն ու դաշինքները, որոնք պետական կառավարման բարձրագույն կրթություն ունեն առնվազն, իսկ ընտրությունների օրը պետք է մարդահամար անցկացնել ու գրանցել մարդկանց իրական վիճակը եւ համեմատել նախորդ մարդահամարի այդ նույն մարդկանց վիճակի բարելավման կամ հակառակի հետ: Եկեք մենք մեզ համար ստեղծենք ու պաշտպանենք մեր հայկական օրենքները եւ մարդկությունը միայն կշահի օգտվելով հայկական քաղաքակրթության պտուղներից:

  3. Ruben says:

    Վերլուծենք պատճառները՝
    Սահմանադրության
    Հոդված 88.1. Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: (Դեմոկրատիա):
    Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը: (Ջրեք):
    Հոդված 89. Կառավարությունը՝
    3) կառավարում է պետական սեփականությունը.
    (Ո՞րն է կառավարության սեփականությունը եւ ի՞նչ եկամուտ է նա ստանում: Անվանեք կամ անունը տվեք):
    4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականությունը:
    (Իսկ եթե Կենտրոնական բանկը ասի՝ ոչ:
    Հիմքը՝ Կենտրոնական բանկի մասին Օրենքը, Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
    5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից: (Պետություն պետության մեջ):
    Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից (Պետություն պետության մեջ: Վատիկան: (Կենտրոնական բանկը նույպես):
    Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես
    ազգային
    եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: (Իսկ Կաթոլիկնե՞րը):
    25 տարի…

  4. Հ.Շ. says:

    Այն ինչ որ կոչում էք «ընտրակառառքներ», վստահաբար տեղի ունեցան:

    Սակայն, նամանաւանդ երբ որ անհնար է ճշգտրիտ կերպով փաստել թէ ճիշդ ի՞նչ է թիւը այդ միջոցաւ ձեռք բերուած քուէների, ափսոսալի չափազանցութիւն մըն է կացութիւնը վերլուծել այն հիման վրայ որ քուէներու ամբողջութիւնը կամ նոյնիսկ մեծամասնութիւնը կախեալ էին բացառապէս «ընտրակառառքներից». թէ ոչ մէկ քաղաքացի իր խիղճով եւ հարազատ համոցումով չքուէարկեց:

    Սա նաեւ ծայրահեղ cynicism է, ծանր ստորագնահատում եւ արհամարհանք է ՝ քաղաքացիների նուազագոյն խելքին ու խելացութեան նկատմամբ, եւ նաեւ չի նպաստեր որ քիչ քուէ ստացած միաւորները լրջօրէն եւ ըստ էութեան վերլուծեն իրենց ձախողութեան պատճառները, որպէսզի յաջորդ անգամ կարենան աւելի լաւը ընել:

  5. Հ.Շ. says:

    Իսկ մէյ մը որ հաստատում էք թէ, ՕՐՕ-ն չախչախիչ կերպով պարտուեցաւ՝ հիմնականօրէն քանի որ նրա փողերի աղբիւրը կտրուեցաւ, եթէ այդքան տեղեկութիւն ունիք, պիտի որ բարեհաճիք նաեւ մեզ լուսաբանել թէ, այդ ձերբակալուած անձէն անդին որ փաստօրէն միջնորդ է, ուրտեղի՞ց էին գալիս արդեօք այդ փողերը: Եւ ինչո՞ւ իր տեղ ուրիշ մէկը չէր կարող զանոնք հասցնել ՕՐՕ-ին: Նոյնիսկ, ինչու սկիզբէ՞ն իսկ լիովին չէին փոխանցուած ՕՐՕ-ին:

    ՕՐՕ-րոցը ցայտուն կերպով պարտուեցաւ, որովհետեւ չկարողացաւ ժողովուրդը քնացնել եւ անուշ-անուշ երազեցնել: Որովհետեւ, անցած տարիներին ամենանուազագոյն չափով քաղաքականութեան հետեւողին որեւէ մէկի համար, թէկուզ ան լինի օտար, բացայատօրէն անհնար էր որ անոր պարագլուխները արժանանանյին որեւէ վստահութեան: Հայ ժողովուրդին նոյնիսկ աղքատ, անօթի եւ յուսահատ մասնիկը անգամ ատակ է այդքանը լաւապէս հասկնալու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930