Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ծանր պահին, երբ բարեկամ Եգիպտոսը սգում է, մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ». Կարեն Կարապետյան

Ապրիլ 09,2017 22:43

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին Ղպտիական եկեղեցիներում իրականացված պայթունների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Հեռագրում մասնավորապես ասված է․

«Մեծարգո պարոն վարչապետ, ապրիլի 9-ին Տանտայի և Ալեքսանդրիայի Ղպտի Ուղղափառ եկեղեցիների դեմ ահաբեկչական գործողությունները, որոնք  տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլեցին, խաղաղասեր մարդկության զայրույթն ու խորը վրդովմունքն առաջացրեցին։

Այս ծանր պահին, երբ բարեկամ Եգիպտոսը սգում է իր անմեղ զավակների կորուստը, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն  ու  վշտակցությունը   հայտնում  զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930