Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն

Ապրիլ 10,2017 16:06

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում հայտարարել է 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն:

«Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական և վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է: Այդ պատճառով այս հայտամրցույթի ներքո ԵՄ-ն կաջակցի ՔՀԿ-ների կազմակերպած տեղեկատվական արշավներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը` միաժամանակ ներգրավելով քաղաքացիներին»,- նշեց ԵՄ դեսպանը:

«Հայաստանում քաղհասարակության հզորացումը» 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի (1) մեծացնելու քաղհասարակության մոնիթորինգի կարողությունը, (2) բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով` նպատակ ունենալով փոխել վարքագիծը սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միջավայրի, վերամշակման և այլ ոլորտներում և (3) ամրապնդելու քաղհասարակությունը ֆինանսական դիվերսիֆիկացման և կայունության միջոցով, օրինակ՝ դրամահավաքներ, քրաուդֆանդինգային արշավներ և սոցիալական ձեռնարկությունների խթանում:

Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը:
Ընդհանուր տեղեկություններ

ԵՄ-ն փնտրում է նորարարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն: Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը: Այս հայտամրցույթը կլրացնի կարողությունների զարգացման և վերադրամաշնորհային ծրագրերի շարունակական աջակցությունը՝ (1) Հզոր ՔՀԿ-ներ հզոր Հայաստանի համար, (2) կառուցողական քննարկման պարտավորվածություն, (3) ՔՀԿ 2.0 և (3) Համայնքների զարգացում սոցիալական գործարարության միջոցով:

Այս հայտամրցույթը կլրացնի ներկայումս Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն անմիջականորեն աջակցող ծրագրերի ցանկը 30 նոր դրամաշնորհների միջոցով:

Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին:

Այս հայտամրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 1,500,000 եվրո: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 150,000 – 400,000 եվրո:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություն Հայաստանում

Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930