Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Իմ բոլոր ծրագրերը պայմանավորված էին ԲՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի հետ»

Ապրիլ 11,2017 13:41

«Ես չեմ սիրում անընդհատ ուղղություններ փոխել: Ես 3 տարի է՝ ԲՀԿ-ի հետ համագործակցում եմ: Բնականաբար, իմ բոլոր ծրագրերը պայմանավորված էին ԲՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի հետ: Այդպես ստացվեց, ոչինչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա հաջորդ գումարման խորհրդարանում չի լինելու: Այդ առիթով լրագրողներից մեկի հարցին ի պատասխան էլ ասաց, որ որևէ սուր զգացում չունի և նորմալ է նայում, որ հաջորդ գումարման ԱԺ-ում ինքը չի լինելու:

Լյուդմիլա Սարգսյանը Երևանի ավագանու ընտրություններին չկարողացավ մասնակցել, քանի որ «Ծառուկյան» դաշինքը որոշեց չմասնակցել: Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ դաշինքից առաջարկ է ստացել եւ ընդունել է այն:

Ի՞նչ գործունեություն է ծավալելու հետագայում հարցին էլ` Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ին համարում է իրեն բարեկամ կուսակցություն և իր դիրքորոշումը չի փոխելու. «Ես մնում եմ նույն գծի վրա: Բայց հիմա վերադասավորումներ կլինեն, ընդդիմադիր դաշտը նույնպես վերադասավորման խնդիր ունի, կարծես թե: Դեռ հստակություն չկա, թե ի՞նչ է լինելու հետընտրական շրջանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930