Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայանե Խաչատրյանին ժամանակին ոստիկանությունից պարզաբանվել է, որ իր նշած անձը որևէ առնչություն չունի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ»

Ապրիլ 11,2017 14:48

Aravot.am-ում տեղ գտած՝ լրագրող Արփինե Սիմոնյանի հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գայանե Խաչատրյանին ժամանակին ոստիկանությունից պարզաբանվել է, որ իր նշած անձը որևէ առնչություն չունի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Սույն պարզաբանումը հիշեցնելով՝ հիշեցնենք նաև, որ ոստիկանությունում գործին ընթացք էր տրվել, իսկ այժմ այն ոստիկանության իրավասությունից դուրս է:

Ուստի, կոչ անելով չշահարկել պաշտոնյաների անունները սեփական խնդիրների շրջանակում, հորդորում ենք դրանք լուծել բացառապես իրավական հարթության մեջ:

Իսկ ինչ վերաբերում է լրագրող Արփինե Սիմոնյանին, ապա խորհուրդ ենք  տալիս պահպանել լրագրողական բարեխղճության տարրական պահանջը և «մենք իրենցից ենք լսել», «իրենք հարևաններին են ասել» կարգի թեականությունները չտեղափոխել վերնագիր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930