Լրահոս
Օրվա լրահոսը

Փեթեր Լենի. «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գիրքը չէր կարող չթարգմանվել հայերեն

Ապրիլ 11,2017 21:21

Ապրիլի 11-ին Երեւանում տեղի ունեցավ  «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը վարեց ձեռնարկի հեղինակ Փեթեր Լենին։

Գիրքն ուսումնասիրում է 30 մշակութային տարածք` բացահայտելով մշակութային ժառանգության վերականգնման դեպքեր։

Ձեռնարկը բաղկացած է զրույցներից, նկարներից եւ գծապատկերներից։ Ուսումնասիրությունները ներառում են ժամանակակից մշակութային կենտրոնների 123 պատմություն: Գրքի հայերեն թարգմանվելու նպատակն է աջակցել մշակութային եւ ստեղծագործական ոլորտների`կայուն մարդասիրական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։

«Գիրքը չէր կարող չթարգմանվել այնպիսի գեղեցիկ երկրի լեզվով, ինչպիսին Հայաստանն է»,- այսպիսով ավարտեց իր ելույթը Փեթեր Լենին՝ հյուրերին նվիրելով իր ստորագրությամբ գրքի օրինակներ։

Անուշ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930