Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումները կավելանան». Վազգեն Սաֆարյան (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 16:04

«58 մանդատ ունի ՀՀԿ-ն, ինչը նրան հնարավորություն է տալիս երկիրը միանձնյա կառավարել առաջիկա հինգ տարիներին: Ընդդիմությունն էլ ձեւավորվել է Ծառուկյան դաշինքով, որը եւս ազատական տնտեսական գաղափարախոսությամբ է շարժվելու: Հետևաբար` չեմ կարծում, որ նոր ԱԺ-ում լուրջ դիմակայություն է լինելու տնտեսական քաղաքականությունն արդյունավետ դարձնելու առնչությամբ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» ղեկավար, ԱԺ ընտրություններում սահմանված շեմը չհաղթահարած Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակի անդամ Վազգեն Սաֆարյանը:

Նա նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը թեթեւ արդյունաբերության ոլորտին մեծ ուշադրություն է դարձնում՝ խոսելով տասը հազար նոր աշխատատեղ հիմնելու մասին. «Եթե դա պետական աջակցության ծիրում չհայտնվի, չեմ կարծում, որ նման ծրագրերը հաջողություն կունենան»:

Ըստ Սաֆարյանի՝ ՀՀ ներդրումային միջավայրն այնպիսին չէ, որ այս տարում հսկայածավալ ներդրումներ գան ՀՀ, բայց պետք է տեղական ներուժն օգտագործել. «Օրինակ, պետությունը պետք է ավանդները բաժնետոմսերի վերածի»:

Անդրադառնալով արտահանմանը՝ Սաֆարյանը նկատեց, որ ըստ կանխատեսվածի՝ գյուղատնտեսական տարին բարենպաստ է լինելու, ուստի դեպի ՌԴ գյուղատնտեսական ապրանքների արտահանումները կավելանան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930