Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Դավթյանին եւ Արտակ Զաքարյանին կտեսնեք ՊՆ-ում՝ որպես նախարարի տեղակալներ». Շարմազանով

Ապրիլ 12,2017 22:11

«Քննարկել ենք Երեւանի ավագանու ընտրություններում մեր կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որն ավարտական փուլում է»,-ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն այս պահին քննարկումներ է ունենում ՀՅԴ-ի իր գործընկերների հետ .«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քննարկում են ապագա գործակցության հարցը: Երբ ավարտվեն քննարկումները՝ կտեղեկացնենք: Կոռեկտ չէ առանց դրանք ավարտելու՝ քննարկել ապագա կառավարության կազմի, նախարարական պորտֆելների, ԱԺ փոխնախագահների պաշտոնների հարցերը»:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ նոր խորհրդարանում գործակցության հարց ՀՀԿ օրակարգում այս պահին չկա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո՝ ՀՀԿ-ականներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանն ինչ պաշտոններ են զբաղեցնելու: «Ապագայում նրանց կտեսնեք ՊՆ-ում՝ որպես նախարարի տեղակալներ: Քաղաքական որոշումը կայացված է, թեեւ պաշտոնական հրաման չկա: ՀՀԿ-ն վստահ է, որ նրանք կարող են իրենց ունակությունները ներդնել ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի առջեւ առկա մարտահրավերները լուծելու գործում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930