Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Մեչիտով. «Փարաջանովն իմ ուսուցիչն է». (Ֆոտոշարք)

Ապրիլ 12,2017 23:40

«Կովկասյան գործընկերության» նախաձեռնությամբ ապրիլի 12-ին  «Մոսկվայի տանը»  կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսը: Ներկայացված սև ու սպիտակ լուսանկարները արվել են Վրաստանում, վերջին 40 տարիների ընթացքում:

Լուսանկարիչն ասաց, որ դրանք հիմնականում այն մարդկանց դիմանկարներն են, որոնք հանդիպել են իր կյանքի ընթացքում եւ հուզել իրեն:  «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ներկայացվում է նախագիծը, այն ապա կգնա Ղազախստան, Մոսկվա, Նյու Յորք, Փարիզ… Ուզում եմ ցույց տալ իմ հայրենիքը, որը  մի քիչ սեւ-սպիտակ է…»,-նշեց լուսանկարիչը: Նա մի քանի ֆոտոալբոմների հեղինակ է, որոնցից մեկն էլ նվիրված է Փարաջանովին

Մեչիտովն ասաց, որ նրան համարում է իր ուսուցիչը, եւ երախտապարտ է, արել է ամեն ինչ Փարաջանովի անունը հռչակելու համար:

Նա անդրադարձավ նաեւ իր մեկ այլ ցուցահանդեսի: Ասում է, դա 90-ականների սկզբին էր, երբ իր երիտասարդությունն անցնում էր ու արդեն հասուն տարիքի էր. «Մի հանճարեղ էրոտիկ ցուցահանդես բացեցի, ընդ որում, մերկացրի 30 աղջիկների եւ 10 տղաների»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք քիչ թե շատ առնչություն են ունեցել Մեչիտովի հետ: Նրանց թվում էր Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

«Շատ կարեւոր է պատմության ինչ-որ պահերը ֆիքսելը… Տեսեք ինչքան վիշտ կա, ուրախություն  կա այս նկարների մեջ, սովորություններ…Մեր հարեւան ժողովուրդն է, բայց մենք իրար վատ գիտենք, ու արվեստագետներն են, որ օգնում են միմյանց ճանաչել…Ինչ վերաբերում է Փարաջանովին լուսանկարելուն, ես էլ եմ նրան նկարել, բայց  Յուրային միշտ  բարի նախանձով եմ նայել, քանի որ նա ապրում էր Թիֆլիսում եւ հաճախ կարող էր Փարաջանովին նկարել»,- Զավեն Սարգսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930