Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիա ընդդեմ ՀՀԿ-ի. «Ժամանակ»

Ապրիլ 13,2017 11:57

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հաստատել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասին՝ կապված նոր խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն գործընկերության շարունակության հետ: Մանրամասներ, սակայն Շարմազանովը չի ներկայացրել և պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում երկու ուժերը: Շարմազանովը միայն նշել է, որ չի քննարկվում վարչապետի հարց, քանի որ իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասով, սակայն դեռ հարց է, թե իրականում ում միջև է այդ բանակցությունը՝ ուժերի՞, թե՞ ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի, այսինքն՝ քաղաքական ուժի և անձի:

Բանն այն է, որ ՀՅԴ-ն իսկապես քաղաքական միավոր է, անկախ այդ միավորի վարքագծի շուրջ գնահատականներից և գաղափարախոսության հանդեպ համակրանքից: ՀՅԴ-ն քաղաքական միավոր է, որտեղ չկա միանձնյա կառավարում: Այլ հարց է ՀՀԿ-ն, որտեղ իրականում Սերժ Սարգսյանն է և վերջ, մյուսների համար խնդիրը ընդամենը անձնական ֆինանսատնտեսական շահերն ու անվտանգությունն են: Այդ համատեքստում այդքան էլ ճիշտ չէ ասել, որ բանակցում են ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Բանակցում են ՀՅԴ-ն ու Սերժ Սարգսյանը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն նույնական չեն անգամ հարաբերությունների ուղղահայացի տեսանկյունից, քանի որ ինչ է Սերժ Սարգսյանը՝ պարզ է, իսկ ինչ է ՀՀԿ-ն՝ ոչ այնքան: Օրինակ՝ ՀՀԿ-ն նաև Կարեն Կարապետյանն է, բայց արդյո՞ք Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը նույնական են իրենց քաղաքական հեռանկարների և շահերի տեսանկյունից: Կամ, նույնակա՞ն են արդյոք Կարեն Կարապետյանն ու նրա կառավարության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը ևս ՀՀԿ է:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930