Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունքի եւ ազատության կենտրոնը» կարծում է, որ Դանիել Իոանիսյանի դեմ հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ

Ապրիլ 13,2017 15:31

Նախընտրական գործընթացներում դպրոցների տնօրենների անօրինական ներգրավվածության մասին վկայող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախապատրաստած և հրապարակած նյութը փայլուն ապացույցն է այն բանի, թե ինչպես են հայաստանյան իշխանություններն օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած իշխանական ռեսուրսը և լծակները նախապատրաստվում, իսկ այնուհետև իրականացնում «ընտրություններ» կոչվող միջոցառումը։ Հասարակական կազմակերպությունն ի ցույց էր դրել վիճակը միայն մեկ ոլորտում։

Վստահորեն կարելի է պնդել, որ մնացած բոլոր ոլորտներում էլ՝ համատիրություններից սկսած մինչև նախարարություններ, մանկապարտեզներից մինչև բուհեր, բիզնես կառույցներ ու տարաբնույթ աշխատանքային կոլեկտիվներ նույն վիճակն է։ Ամենուր կազմվել են ցուցակներ եւ կախվածության մեջ գտնվող ընտրողներին պարտադրել են քվեարկել իշխանական կուսակցության օգտին։ Այսպես եղել է միշտ և այս անգամ այլ կերպ լինել չէր կարող։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/ կ այս հրապարակումը ոչ զարմացնող էր և ոչ էլ անակնկալ, բայց որպես փաստագրված նյութ չափազանց արժեքավոր է։ Նյութի՝ իր անհերքելիությամբ արժեքավոր լինելն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները գրոհ են սկսել այս կազմակերպության ու նրա ղեկավար Դանիել Իոանիսյանի դեմ։

Իշխանությունների նախաձեռնությամբ Իոանիսյանի դեմ դատական գործ սկսելը, ցինիզմի բարձրագույն դրսևորում լինելով հանդերձ նաև քաղաքացիական հասարակությանն ուղղված նախազգուշացում է։ Ովքեր կհամարձակվեն փաստարկված, հասցեական ու անհերքելի ապացույցներով ի ցույց դնել ընտրական գործընթացում կամ որևէ այլ բնագավառում իշխանությունների իրականացրած անօրինականություններն ու խարդախությունները, կթիրախավորվեն իշխանությունների կողմից ու կենթարկվեն ամենախիստ ու տարատեսակ հետապնդումների։

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ կարծում է, որ Դանիել Իոանիսյանի դեմ իրականցվող այս հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ և առաջարկում է հայաստանյան հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին, ոչ իշխանական քաղաքական կուսակցություններին ու գործիչներին հնարավոր բոլոր միջոցներով սատարել Դանիել Իոանիսյանին։

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ

Նախագահ՝ Վարդան Հարությունյան

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Ամեն ինչ պարզ է: Հայաստանն ու հայ ժողովուրդը առայժմ չունեն ազգընտիր,
    հայրենասեր, երկրին ու հայրենիքին նվիրյալ իշխանություն, որին կարող է վստահել
    ու ապավինել ժողովուրդը: Ապօրինի, խարդախությամբ և զեղծարարությամբ
    ձևավորված իշխանական խավը ոչ մի աղերս չունի մեր ժողովրդի ու հայրենիքի
    նպատակների ու ապագայի հանդեպ:Ուստի մարդաորսը, որը արդեն հատել է
    բոլոր սահմանագծերը, մի նպատակ ունի՝ ահաբեկել սեփական ժողովրդին
    բոլոր հնարավոր միջոցներով, կոծկելու համար այն ապօրինությունները,որոնք
    ապահովում են հանցագործ. բռապետական ռեժիմի վերարդադրությունը:
    Իչպես ասում են՝ գող, սիրտը դող: Ազատ, ճշամարիտ խոսքը լռեցնելու համար
    իշխանութան ջղաձիգ քայլերը, հարձակումները լրագրողների հանդեպ, ևս
    մի վառ ապացույց է այսօրվա իշխանության անկարողության, ապիկարության:
    Պատահական չէ, որ թե արտաքին, թե ներքին քաղականության մեջ տանուլ տված
    իշխանությունը վստահություն ու հարգանք չունի սեփական ժողովրդի կողմից:
    Ճշմարտության բերանը փակելու փոխարեն, որը էլ ավելի է խորացնում քաղաքական
    և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ավելի ճիշտ կլինի օգտագործել բոլոր կարող ուժերի
    ներուժը՝ երկիրը դժոխային վիճակից հանելու, զագացման ուղին բռնելու համար:
    80% աղքատ բնակչություն 21-րդ դարում՝ Հայաստանի պես դրախտային երկրում, չտեսնված
    ու չլսված երևույթ, որը հանգեցնու է արտաղթի ու հայաթափման: Երկիրը դատարկվում է,
    պարոնայք, կամ խելքի եկեք,կամ հեռացեք առանց արյունի: Եթե կարծում եք, թե
    իշխանությունը այն հավերժ պահելու համար է միայն /ինչ գնով էլ լինի/,չարաչար սխալվում եք,
    քանզի պատմությունը այլ բան է հուշում՝ փորձության մի ենթարկեք սեփական ժողովրդի
    համբերությունը, այն վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը: Հիշեցեք հատուցումը ցավոտ է
    լինելու:

    զբաղվել քատանում էշատ արագ

Պատասխանել Nairi Urartatsi

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930