Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք, հա՞, որ 0 ձայն ես բերել…». Նախընտրական ժողով «ՍԱՍ»-ում (ձայնագրություն)

Ապրիլ 13,2017 22:25

hayastan24.com կայքը հրապարակել է ձայնագրություն, որտեղ մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է գործել ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ):

Մի քանի մանրամասն հնչող կշտամբանքներից.

«Եթե դուք էդ ձեւի եք մոտենում, մենք էլ էն մարդկանց կընդունենք աշխատանքի, ովքեր մեզ կօգնեն, էս 0-ն որ գրած ա, մի կարծի, որ տենց անցավ գնաց… »: «Խի՞ չես բերել ձայն, չե՞ս ուզում, հա՞՞՞՞՞… », «Էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք, հա՞, որ 0 ձայն ես բերել, խի՞ չես բերել ձայն…», «Վալոդյա, ասա, խի՞ ձայն չես բերում, ընչի՞ չես ընգերոջդ ձայնը բերում», «էն մարդը, որ 0 ա իրա դիմաց, մենք դիտարկելու ենք, որ ինքը մեզ դեմ ա, ոչ թե` չի օգնում, այլ դեմ ա…», «էս ցուցակի արդյունքներով էլ մենք վերաբերվելու ենք ձեզ, էս թվերը չեն կորելու, մեր առաջ ա լինելու»:

Մանրամասները` «Հայաստան 24»-ի տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930