Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողին պետք է գովաբանել, ոչ դատապարտել

Ապրիլ 14,2017 01:25

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած հայցերի մասին հրապարակումը և գրել. «Ես հանդիպել եմ Դանիելին մի քանի շաբաթ առաջ և Ինստագրամում հրապարակել եմ նկար՝  ի պատիվ լրագրողական գործունեության մեջ իր ջանքերին: Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողին պետք է գովաբանել, ոչ թե դատապարտել: Եթե ներգրավված դպրոցի տնօրենները ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, պետք է հետպնդեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց, ոչ թե լրագրողին»:

I met Daniel Ioannisyan a few weeks ago with a group of non-profits and posted a picture of us on Instagram to honor his…

Posted by Serj Tankian on Mittwoch, 12. April 2017

Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի և մանկապարտեզների տնօրենների հետ խոսակցության ձայնագրությունները, որտեղ վերջիններս խոստովանում են, որ ցուցակներ են կազմում և փոխանցում իշխող Հանրապետական կուսակցության շտաբներ: Խորհրդարանական ընտրություններից հետո 30 տնօրեն հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել զրպարտության համար և վճարել յուրաքանչյուրին 2 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930