Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանը՝ Ձախ Հարութի մասին. «Խոնարհվող մարդը խոնարհվում է». «Հրապարակ»

Ապրիլ 14,2017 10:55

«Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Ուր քեզ սպասում են դեռ գիշերին, Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, կամ հիշեցնում են անհիշելին»։ Տողերը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանինն են, ում Երեւանի հոգս ու ցավերի նկատմամբ անտարբերության մեջ մեղադրել չես կարող:

– Հավանաբար տեղյակ եք, որ Միքայել Պողոսյանը՝ Երեւանի մեկ այլ «երգիչ», ընդգրկված է ՀՀԿ ավագանու ցուցակում։ Հրանտ Թոխատյանը, ով թեեւ նոր ցուցակում ներգրավված չէ, սակայն գործող ավագանու կազմում է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին՝ լինել մի կուսակցության ցուցակում, որը, ոմանց կարծիքով, ժողովրդի արյունը ծծում է։

– Էդ վերջինը լավ ասացիր… Ի՞նչ եք կարծում՝ էդ մարդիկ, որ ընդգրկված են ցուցակում, կարծում եք՝ հարգարժա՞ն մարդիկ են։ Հը…

– Եսի՞մ…

– Դե, Ես էլ եմ ասում՝ եսիմ։ Իրենք լավ դերասաններ են, վատ դերասաններ չեն։ Դա իրենց գործն է՝ կլինեն, թե չեն լինի։ Գիտեմ, հեսա կասեք՝ Հարութն էլ պարեց…

– Այո, Ձախ Հարութն էլ մինչեւ գետին խոնարհվեց Սերժ Սարգսյանի առաջ։

– Այսպես ասեմ՝ խոնարհվող մարդը խոնարհվում է, չխոնարհվողը՝ ոչ։

– Ենթադրեմ, որ Դուք չխոնարհվող արվեստի գործիչներից եք։

– Այդ ե՞րբ եք տեսել, որ ես խոնարհվեմ։ …Ես 67 տարեկան եմ, ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել եւ 30 տարի է նույն բանն եմ ասում, սակայն ոչինչ չի փոխվում։ Այսքանից հետո ի՞նչ եք ուզում ինձնից։ Շուրջ 30 տարի է՝ ընտրություններն անարդար են տեղի ունեցել։ Ես գիտեի, որ այս անգամ էլ է նույնը լինելու, ի՞նչ անեի:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930