Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են

Ապրիլ 14,2017 11:03

Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ժառանգվում են նրա ժառանգների կողմից` ինչպես անձի ցանկացած այլ սեփականություն:

Ժառանգի ընտրությամբ` գումարը կարող է նրան վճարվել միանվագ վճարի տեսքով կամ փոխանցվել ժառանգի կենսաթոշակային հաշվին: Էական չէ նաև, թե համակարգի մասնակիցը մահացել է նախքան կենսաթոշակային տարիքը` կուտակման փուլում, թե կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում. միջոցներն ամեն դեպքում ժառանգելի են:

Մասնակցի մահվան դեպքում ժառանգության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում մասնակցի ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` Հայաստանի Կենտրոնական Դեպոզիատրիա, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված համապատասխան դրամական միջոցները ստանալու կամ այդ միջոցները իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու համար:

Դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային եղանակով` հաշվի օպերատորների միջոցով, կամ համացանցի օգնությամբ` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջի միջոցով` կցելով ժառանգության վկայականի պատճենը:

Դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը և համապատասխան միջոցների վճարումը ժառանգին:

Եթե մասնակիցը չունի ժառանգ կամ նրա մահվանից հետո 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին, մահացած մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ, որից հետո համապատասխան դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:

Հարցերի դեպքում` 114 անվճար թեժ գիծ կամ www.epension.am կայքի առցանց խորհրդատու:

«Նորք» կենտրոն
Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930