Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Վանո Սիրադեղյան. Ռուսաստանի հետ ավելի մոտ՝ բացառվում է. (Տեսանյութ) «Ա1+»

Ապրիլ 14,2017 23:23
vano

1995-ի ընտրություններից հետո Երեւանում կրկին սկսում է գործել էլեկտրամատակարարման մեկժամյա գրաֆիկ, որի պատճառն ըստ Երքաղգործկոմի լրատվական բաժնի` բնակչության կողմից չկատարված վճարումներն են: Մի քանի օր հետո կսկսվի կտրոնով կարագի բաշխումը 1 անձին 250 գրամ չափաբաժնով, որի 1 կգ-ի արժեքը արժե 600 դրամ:

1995-ին ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: ԳԽ շենքում կշարունակի աշխատել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, որը հուլիսի 17-ին պարտավոր էր հրապարակել համամասնականի անվանացանկը, բայց այն մինչև օրս չի արել:

1999-ի ընտրություններին հաջորդող 12-րդ օրը Ռուսաստանի դեսպանատանն ընդունելություն է այդ երկրի անկախության օրվա առթիվ: Հայաստանի քաղաքական էլիտան այստեղ է՝ բոլորն իրենց տիկնանց հետ: Ռոբերտ Քոչարյանը, սակայն կնոջ հետ չէ։

Վճռաբեկ դատարանի դահլիճում շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով դատավարությունը: Այս բանդան դատավարության ամբողջ ընթացքում կապվում է նորընտիր պատգամավոր եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ:

Նոր խորհրդարանն ավելի լեգիտիմ է, քան՝ Հայաստանի նախագահը,-1999-ի ընտրություններից հետո հայտարարում են խորհրդարանի ընտրությունները բոյկոտած ուժերը: Բայց դա չի նշանակում, որ խորհրդարան մտած ուժերը ներկայացնում են հասարակության շահերը, այն ճահիճ է: Քաղաքագետներից մեկի կարծիքով իշխանությունն ամբողջությամբ պատկանում է զինվորականությանը եւ պետք է մտածել նրան սանձելու մասին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+» տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930