Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլ 14,2017 22:44

Ապրիլի 13-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում, հավարտ Առավոտյան ժամերգության, կատարվեց Ապաշխարողաց կարգ, իսկ այնուհետև տեղի ունեցավ Միջօրեի ժամերգություն:

Ժամերգության ավարտին Միածնաէջ տաճարում ձեռամբ Մայր Աթոռի «էջմիածին» ամսագրի խմբագրության աշխատակից Արժանապատիվ Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:

Ս. Պատարագի ընթացքում ընթերցվեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը Ս. Հաղորդությունից առաջ:

Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողությունը, որի ընթացքում Մայր Աթոռի միաբանների կողմից ընթերցվեցին օրվա սուրբգրային հատվածներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Երզնկացի Պլուզի սիրո մասին խրատը:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո շարականների երգեցողության ներքո, Հիսուս Քրիստոսի օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը,  Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, զինվորներ, Մայր Աթոռի «Էօռնեկեան» և այլ հանրակրթական դպրոցների աշակերտներ ու մանուկներ:

Արարողության վերջում օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

Ուշ երեկոյան, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930