Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում

Ապրիլ 14,2017 23:11

Ռիգայում այսօր ընթացավ շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրը:

Հայաստանի չորս մասնակիցներից Լիլիթ Մկրտչյանն (նկարում) ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ են տարել, Էլինա Դանիելյանը բաժանել է միավորը եւ միայն Լիլիթ Գալոյանն է անհաջողության մատնվել:

Հինգերորդ տուրից առաջ մեր շախմատիստուհիները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ.

  1. Էլինա Դանիելյան՝ 3,0 միավոր
  2. Մարիա Գեւորգյան՝ 2,5
  3. Լիլիթ Մկրտչյան՝ 2,0
  4. Լիլիթ Գալոյան՝ 1,5

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930