Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են հրաձգության մրցաշարի հաղթողները

Ապրիլ 16,2017 21:58

Ապրիլի 14-ին մեկնարկել էր Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված` ֆեդերացիայի նախագահի մրցաշարը, որն այսօր` ապրիլի 16-ին, ավարտվեց: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք:

Ընդհանուր թվով խաղարկվեց 24 մեդալ: Հաղթող մարզիկները ֆեդերացիայի նախագահ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները: 6 տարի շարունակ ֆեդերացիայի նախագահի կողմից կազմակերպվում է Զ. Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարը: Մարզաձևի զարգացման աշխատանքներում նախագահին աջակցելու նպատակով՝ ֆեդերացիայի փոխնախագահ, X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը անձնական միջոցներից կրկնապատկեց մրցաշարի մրցանակային ֆոնդը: Նախագահի և փոխնախագահի կողմից դրամական պարգևների արժանացան՝ Եվրոպայի առաջնությանը 2-րդ տեղ գրավելու համար Լիլիթ Մկրտչյանը և նրա անձնական մարզիչները՝ Արմենակ Գալյոնն ու Գագիկ Մելոյանը, Զ. Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարի լավագույն մարզիկ Հրաչիկ Բաբայանն ու նրա անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյանը, մրցման լավագույն մարզիչ ճանաչվեց նաև Անդրանիկ Այվազյանը, գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը:

Մրցմանը մասնակցեց 75 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոց, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված` ֆեդերացիայի նախագահի մրցաշարում հաղթող ճանաչվեցին.

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հրաչիկ Բաբայան (մարզիչ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Հայկ Բաբայան
3 տեղ Գոռ Պետրոսյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 40 կրակոց վարժություն
1 տեղ Ալլա Պողոսյան (մարզիչ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Մարիամ Միքայելյան
3 տեղ Անուշ Նալբանդյան

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Զավեն Իգիթյան​(մարզիչ Խորեն Իգիթյան)
2 տեղ Նորայր Առաքելյան
3 տեղ Գևորգ Մելքոնյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 40 կրակոց վարժություն
1 տեղ Էլմիրա Կարապետյան (մարզիչ Նորայր Առաքելյան)
2 տեղ Գոհար Դանիելյան
3 տեղ Նարե Գաբրիելյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Հովհաննես Մարգարյան (մարզիչ Էդիկ Ղարիբյան)
2 տեղ Ալեքսանդր Անդրեասյան
3 տեղ Շանթ Սարգյսան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 20+20կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան (մարզիչ Արմենակ Գալոյան)
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Լաուրա Ավետիսյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ​Հովհաննես Խաչատրյան (մարզիչ Էդիկ Ղարիբյան)
2 տեղ Հովհաննես Մարգարյան
3 տեղ Ալեքսանդր Անդրեասյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2×20կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան (մարզիչ Արմենակ Գալոյան)
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Սաթենիկ Մեժլումյան

Հ. Գ.
Մրցաշարը պլանավորված էր դեռ Զ. Սիմոնյանի կենդանության օրոք, նա ինքը մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին, մրցմանը պետք է մասնակցեին հրաձգության վետերանները և առաջին կրակոցը պետք է կատարեր հենց լեգենդար մարզուհի Զ. Սիմոնյանը: Ամեն-ինչ արվեց պլանավորվածի պես, սակայն ցավոք արդեն առանց Զ. Սիմոնյանի: Վետերանների մրցաշարից հետո ամեն տարի մրցմանը մասնացում են հանրապետության լավագույն մարզիկները: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին մասնակցելը և յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս լավ մասնակցել:

Զինաիդա Սիմոնյանն Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, Սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի ազգային օլիմպիական գործադիր կոմիտեի անդամ, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն, անվանի մարզուհի էր:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930